Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետի անկուսակցական ժ/պ-ն կդառնա՞ ՔՊ-ական․ Սարիկ Մինասյանի պատասխանը

Դեկտեմբեր 13,2024 16:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետի անկուսակցական պաշտոնակատար Սարիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ է արդյոք անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ մարտի 30-ին Գյումրիում կայանալիք արտահերթ ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ի ցուցակը գլխավորելու նպատակով, և ՔՊ-ական դառնալու դեպքում կստանա՞ արդյոք գյումրեցիների վստահության քվեն։

Մենք հիշեցրեցինք, որ ըստ հրապարակումների, հնչած կարծիքների՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ցածր վարկանիշ ունի հանրապետության երկրորդ քաղաքում։

Սարիկ Մինասյանը կոնկրետ պատասխան չտվեց մեր հարցին՝ ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց։

«Տեսեք ցանկացած կուսակցության վարկանիշ բարձր է կամ ցածր է՝ կախված տվյալ անձանցից, այսինքն՝ ովքեր են կուսակցության անդամները և ինչպես իրենց կդրսևորեն իրենց վստահված պաշտոններում։

Գյումրին առանձնահատուկ քաղաք է․ միշտ ոչ թե կուսակցությունների ընտրություն է կատարել, այլ իր քաղաքապետի՝ անձի։ Եթե որոշում ընդունեմ ՝ անդամագրվելու կամ չանդամագրվելու, հաստատ գյումրեցին առաջնային կգնահատի իմ անձը, ինչպիսի քաղաքապետ եմ, ինչ եմ կարողացել անել, նախկինում ով եմ եղել և իր ընտրությունը ճիշտ կկատարի», -պատասխանեց նա։

Այն հարցին էլ, թե «փրայմերիզի» արդյունքները կանխատեսելի՞ էին իր համար, որ կհաղթի ՔՊ-ական թեկնածուներին, պատասխանեց․ «Եթե կանխատեսելի չլիներ, այդ քայլին չէի գնա»։

Անդրադառնալով իրենց թաղում «փրայմերիզ» անցկացնելուն, Սարիկ Մինասյանը նշեց՝ եթե 44 տարի ապրում է տվյալ թաղամասում, իր հարևանները, ընկերները չվստահե՞ն, չքվեարկե՞ն իր օգտին։

«Այնպես եմ անելու, ոչ միայն մեր թաղում, այլ Գյումրիում․ Գյումրու բոլոր թաղերն իմն են, նրանց հետ էլ շփումը շատացնեմ, որպեսզի ճանաչեն, հասկանան՝ արժե՞ ինձ վստահել քաղաքի ղեկն արտահերթ ընտրությունների ժամանակ․ որոշողը գյումրեցին է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031