Սույն թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանի տաբեր վայրերից (Շիրակ, Վեդի, Արարատ և այլն) Գումի շուկայում տարիներով մսավաճառ քաղաքացիների նկատմամբ գործող ռեժիմն անհամաչափ և չարդարացված բռնի ուժ է կիրառել։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ապօրինի կերպով առգրավվել է նրանց ունեցվածքը, որի վաճառքից ստացվող հասույթը նրանց գոյության միակ աղբյուրն է, և հարյուրավոր ընտանիքներ փաստացի հայտնվել են ծանրագույն պայմաններում։
Մեր հայրենակիցների բարձրացրած հարցերին արդարացի լուծումներ տալու փոխարեն անմարդկային ռեժիմը նրանց կանգնեցրել է ինքնահրկիզվելու այլընտրանքի առաջ և ոստիկանական բիրտ ուժով ջարդում է ցանկացած անհամաձայնության դրսևորում։
Գործող հակամարդկային և հակահայ ռեժիմի քաղաքականությունը մատնում է այն հանգամանքը, որ այս գործողությունները չեն իրականացվում տարվա ընթացքում և միայն Նոր Տարվա շեմին են ակտիվանում, ինչպես նաև այն, որ տարիներով քաղաքացիները բարձրաձայնում են իրենց բնակության վայրից հասանելի հեռավորության վրա գտնվող սպանդանոցների բացակայության մասին, բայց պատկան մարմինները որևէ լուծում չեն տալիս հարցին։
Կարդացեք նաև
Ազգային-ժողովրդավարական բևեռը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած թուրք-ռուսական կոլոբորանտ ռեժիմի քաղաքականության հերթական հակահայ դրսևորումը և պահանջում է անհապաղ վերադարձնել մարդկանց սեփականությունն ու ապահովել նրանց բնակության վայրերին հասանելի սպանդանոցների ցանց։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ