Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի նկատմամբ կա ռասայական խտրականություն, ատելության խոսքի տարածում»․ Եղիշե Կիրակոսյան

Դեկտեմբեր 13,2024 16:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանի նկատմամբ կա ռասայական խտրականություն, ատելության խոսքի տարածում»,-«Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումի» ընթացքում հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա լավատես չէ, թե այս հարցը միանգամից կլուծվի, և այդ խտրականությունն իրականացնող երկիրը հրաշքով կձևափոխվի դեպի իդեալական օրենքներ ունեցող երկրի։ Ըստ նրա՝ խնդիրը միջազգային իրավունքի ոտնահարումն է։

Եղիշե Կիրակոսյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքական, տեխնոլոգիական փոփոխությունները մեծ ազդեցություն են ունենում միջազգային իրավունքի իրացման վրա․ «Միջազգային իրավունքն առերեսվում է լուրջ մարտահրավերների։ Երբեմն միջազգային իրավունքը կասկածի տակ է դրվում, ինչի հետևանքով մարդիկ թերահավատորեն են ընկալում այն։ Բայց մյուս կողմից՝ կա երկրների մեծ թիվ, որոնք գնում են դեպի միջազգային իրավունք․ հիմնականում փոքր երկրներն են։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանն այն է, որ երկրներին պետք են օրենքների վրա աշխատող համակարգեր, նրանք փորձում են իրենց ազգային օրենսդրությունները հզորացնել»։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի կարծիքով՝ ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը կարևոր էր, բայց մյուս կողմից մարդիկ չեն տեսնում անմիջական ակնկալիքների բավարարումն այդ ստատուտին միանալուց հետո․ «Պետք է հասկանալ, որ միջազգային դատարանի աշխատանքը բավականին սպեցիֆիկ է, և պետք է մարդկանց բացատրել, թե ինչ է անում դատարանը։ Միջազգային դատարանը մեծ ազդեցություն է ունենում նույնիսկ այն բանի վրա, թե ինչպես է երկիրն իրեն պահում. ոչ թե ընդհանուր պատասխանատվություն է, այլ անհատական քրեական պատասխանատվություն է նախատեսում այն մարդկանց համար, որոնք ղեկավարում են այդ երկրները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031