Լրահոս
Օրվա լրահոսը

Լսե՛ք, բյուջեն բոլորինս է՝ հանրությանը. ձեզ ո՞վ է իրավունք տվել վերցնել մի հատուկ սոցիալական խավ և հանրային միջոցները ծախսել նրանց բարեկեցության վրա. Հրանտ Բագրատյան

Դեկտեմբեր 13,2024 15:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը

Ամեն օր արթնանում ենք ու կարդում փաշինյանական հերթական անհեթեթ որոշումները։ Այս անգամ նա որոշել է մինչև 1 մլն վարկերը փակել … բյուջեի հաշվին։ Լսե՛ք, բյուջեն բոլորինս է՝ հանրությանը. ձեզ ո՞վ է իրավունք տվել վերցնել մի հատուկ սոցիալական խավ (մինչև 1 մլն դրամը հիմնականում իշխանությանը մոտ կանգնած մարդկանց խավն է) և հանրային միջոցները ծախսել դրանց բարեկեցության վրա։ Սա տնտեսական որոշում չէ, սա «մերոնքականներին» (իմա՝ ՔՊ-ական հակում ունեցողներին) կաշառելու ձև է։

Սա նախընտրական կաշառք է իր բոլոր հետևանքներով։ Վարկերի ավելի քան 95%-ը, համաձայն ԿԲ-ի, վերադարձվում են։ Էլ ի՞նչ կարիք կա դրանք վերադարձելիությունը դարձնել ավելի քան 100%։ Քի՞չ է, երբ բանկերն այս երկրում առանց այդ էլ գերշահութաբեր են, քաղցկեղի նման չեն թողնում, որ իրենցից բացի ուրիշ բան զարգանա։

Ուրեմն ի՞նչ. բանկերին հերթական բյուջետային խաչաձև սուբսիդիայի հե՞տ գործ ունենք։ Սա ի՞նչ տրամաբանություն է։

Բյուջեում փող ունեք ամրապնդեք երկրի անվտանգությունը, պաշտպանությունը, բարձրացրեք կենսաթոշակներն ու պետական աշխատավարձերը, ֆինանսավորեք կրթությունն ու առողջապահությունը։ Ի՞նչ վարկերի սուբսիդավորում, ի՞նչ հիպոթեկ բյուջեի հաշվին, ի՞նչ կուտակային կենսաթոշակ 40 տարով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031