Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի դեմ նորից ցեղասպանության ռիսկ կա»․ Լուիս Մորենո Օկամպո

Դեկտեմբեր 13,2024 15:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀՀ-ի դեմ նորից ցեղասպանության ռիսկ կա։ Ադրբեջանը միջազգային դատարաններում հայտարարում է, որ Հայաստան գոյություն չունի, դա «Արևմտյան Ադրբեջան է»,-«Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումի» ընթացքում հայտարարեց Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

Ըստ նրա՝ կարևոր էր, որ ՀՀ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը․ «Ալիևը գիտի, որ լինելու է Նեթանյահուից հետո հաջորդը։ Միջազգային իրավունքը կարող է լինել պաշտպանություն։ Հռոմի ստատուտի վավերացումը կարող է Հայաստանին օգնել դիմելու Միջազգային քրեական դատարան։ Սա կլինի ճնշում Ադրբեջանի վրա»։

Լուիս Մորենո Օկամպոն վստահեցրեց՝ միջազգային իրավունքը կարող է երաշխիք լինել ցեղասպանությունների կանխարգելման հարցում․ «Մենք պետք է քննարկենք, թե ինչ կարող ենք անել։ Իրոք ՀՀ-ի դեմ ցեղասպանության իրականացման ռիսկը կա․․․․Իսրայելը, որը տուժել է Հոլոքոստի պատճառով, զենքեր է տրամադրում Ադրբեջանին, որ նրանք հարձակվեն ՀՀ-ի վրա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031