Հայ և ադրբեջանցիների գործընկերների հետ Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցության հարցով լուրջ արդյունքների ենք հասել. ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Մոսկվայում Հեյդար Ալիեւի հիշատակին նվիրված միջոցառման ընթացքում լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությունը, կարևոր է մարզային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը, առաջին հերթին՝ երկաթուղային։ Խոսքը, այո, Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի մասին է», – մասնավորապես, նշել է Գալուզինը։