«Ճշմարտության վերհանումն ու դատավարությունը կարևոր դեր են խաղում ցեղասպանությունների կանխարգելման առումով»,-«Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումի» ընթացքում իր տեսաուղերձի ժամանակ հայտարարեց Ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքների հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Բերար Դյուհեյմեն։
Խոսելով ցեղասպանությունների չկրկնման երաշխիքների մասին՝ նա ասաց․ «Այս առումով պետք է կենտրոնանալ այն մարտահրավերների վրա, որոնք առաջանում են թույլ կառավարման և մարդու իրավունքները չհարգելու դեպքում։ Հիշողության գործիքները, ժողովրդավարական հասարակության կառուցումը կարող է օգնել այն մարտահրավերների չեզոքացմանը, որոնք նպաստում են ցեղասպանությունների կրկնվելուն։ Մեկ այլ գործիք են ճշմարտության վերհանումն ու դատավարությունները, որոնք կարևոր դեր են խաղում մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների կանխարգելման առումով»։
Խոսելով ռիսկերի չեզոքացման ուղիների մասին՝ ՄԱԿ հատուկ զեկուցողն ասաց․ «Ռիսկերի չեզոքացման հարցում կարևոր են դատական և անվտանգության համակարգերի բարեփոխումները, օրենսդրական փոփոխությունները՝ սահմանադրական, քրեական օրենսդրության փոփոխություններ, որոնք կնպաստեն քաղհասարակության և կառավարման ուժեղացմանը։ Ուզում եմ կառավարություններին և քաղհասարակությանը կոչ անել ներդնել նման միջոցառումներ և ժամանակին հայտնաբերել այն ռիսկերը, որոնք վերաբերում են ցեղասպանության, համամարդկային ոճրագործությունների ժամանակին կանխմանը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ