Ermenihaber. Անկարայում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։
Ֆիդանը հանդիպումից հետո արած հայտարարության մեջ նշել է, որ քննարկվել Սիրիայում կայունության հարցում անելիքների, համատեղ մտահոգությունները և դրանց լուծումները։
«Համաձայնության ենք եկել Գազայում րոպե առաջ հրադադարի հաստատման հարցում»,-ասել է Ֆիդանը։
Հիշեցնելով տարածաշրջանում Թուրքիայի, ԱՄՆ-ի և մյուս գործընկերների ջանքերը հրադադարի համար՝ նա քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մինչ այդ Բլինքենը հանդիպել էր Թուրքիայի նախագահի հետ: Մինչև Բլինքեն-Ֆիդան հանդիպումը, թուրքական իշխանամետ կայքերը գրում էին, որ քննարկվելու է նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացը: