«Ըստ Օսլոյի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի՝ մենք այժմ՝ 1947 թվականից հետո, ունենք կոնֆլիկտների ամենաբարձր թիվը։ Անհայտ կորածների թիվը ևս աճում է»,- «Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումի» ժամանակ հայտարարեց Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը։
Նա կարևորեց փաստագրումը՝ որպես կանխարգելիչ գործիք զանգվածային ոճրագործությունների, ցեղասպանությունների հետ կապված․ «Կարևոր է դա անել այնպես, որ հետագայում միջազգային դատարաններին տրամադրվեն հավաստի տեղեկություններ»։
Քեթրին Բոմբերգերը նշեց՝ անհայտ կորածների, տեղահանվածների խնդիրները զուգորդվում են ցեղասպանությունների ոճրագործությունների հետ․ «Անհայտ կորածներին հայտնաբերելու պատասխանատվություն հաճախ տեղի չի ունենում, քանի որ չկան կառավարությունների որոշումներ և քաղաքական կամք։ Միջազգային հանրության կողմից քաղաքական կամքն անհրաժեշտ է այս հարցում հաջողության հասնելու համար»։
Ըստ Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենի՝ կարևոր է նաև փաստաթղթավորումը․ «Երբ կատարվի հանցագործությունների հետ կապված, անհայտ կորածների հետ կապված պատշաճ փաստաթղթավորում, միայն այդ դեպքում կկարողանանք հաջողել կանխելու նոր ցեղասպանությունները։ Փաստագրման գործիքը շատ կարևոր է անհայտ կորած անձանց հայտնաբերելու համար։ Պետք է վստահ լինենք, որ միջազգային դատարանը անհայտ կորածների, ոճրագործությունների հետ կապված փաստաթղթավորված այս տեղեկություններն օգտագործելով կհաջողի, և նաև կառավարությունները կունենան անհրաժեշտ քաղաքական կամք այդ խնդիրները լուծելու և հանցագործների պատասխանատվության ենթարկելու համար»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ