ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հանդիպեց հայտնի բլոգեր, աճպարար, հաղորդավար Լուկա Գալոնեին։ Մի քանի տարի իր առցանց հարթակները ստեղծելուց հետո, 2020 թվականի մարտին BBC-ն Գալոնին ճանաչեց որպես Մեծ Բրիտանիայի երրորդ ամենամեծ TikTok աստղը։
ԶԿ նախագահ՝ Լուսինե Գևորգյանի և մարկետինգի թիմի հետ քննարկվեցին Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնելու արդյունավետ հնարավորությունները։
Հայաստանի հարուստ մշակույթը, հիասքանչ լանդշաֆտները և հայերի հայտնի հյուրընկալությունը կարող են ոգեշնչել ճանապարհորդներին ամբողջ աշխարհից։
ԷՆ զբոսաշրջության կոմիտե