Լրահոս
Օրվա լրահոսը

Ես անձամբ երկրի վարչապետի բառերի մեջ խնդիր եմ տեսնում. Աննա Ծառուկյան

Դեկտեմբեր 13,2024 13:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բռնություն ասվածն ինչ բառերի մեջ է վարույթ իրականացնող մարմինը տեսնում: Ես անձամբ երկրի վարչապետի բառերի մեջ խնդիր եմ տեսնում: Դա այլ արարք ունի, ոչ քրեաիրավական: Դատախազությունը փաստաբանների ներկայացրած հաղորդումներին հստակ տվել է գնահատական, որ սրա մեջ հանցակազմ չկա, վարույթներ չի նախաձեռնել: Ո՞րն եք համարում բռնություն, ո՞ր գնահատականը»,- այսօր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ նիստի ժամանակ, նման հարցադրումներ hնչեցրեց գործով մեղադրյալ՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը: Դատավոր Չիչոյանի նախագահությամբ այսօր քննվում էր սուտ մատնության, բռնության կոչեր անելու եւ մի քանի այլ դրվագներով նախաձեռնված քրեական վարույթը:

Իսագուլյանի պաշտպանը դատարանին միջնորդեց մեղադրանքի բովանդակության սահմանադրականությունը որոշելու համար դիմել Սահմանադրական դատարան: Մեղադրող կողմն առարկեց՝ պնդելով, որ մերժման ենթակա միջնորդություն է, քանի որ փաստաբանը չի հիմնավորել, չի բերել բավարար փաստարկներ՝ նորմի որոշակիության հետ կապված խնդիր ունենք: Դատարանը սակայն հայտնեց, որ միջնորդությանը կանդրադառնան ապացույցների հետազոտությունից հետո: Իսկ այսօր ապացույցների արձանագրությունների հետազոտման փուլը սկսվեց:

Նիստից հետո փաստաբան Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Շատ կարեւոր էր, որ դատարանը գտավ, որ միջնորդությունը մերժման ենթակա չէ: Այսինքն՝ մի հատ փուլ է գալու, որտեղ լինելու են հարցեր, վերջնական ելույթով ավելի մեծ հիմնավորումներ, եւ դատարանն ուզի, թե չուզի, արդեն իսկ մեղադրանքը կա՛մ հաստատված համարելուց, կա՛մ արդարացման գնալուց, որոշելու է այդ հոդվածի սահմանադրականության հարցը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031