ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը:
Օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր:
Նախ քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը, կատարողական ցուցանիշները, ինչպես նաև 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման պահանջի կատարման հետ կապված աշխատանքային հարցեր:
Քննարկվել են նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, նախարարության ֆինանսական ոլորտի պատասխանատուները ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին զեկուցել են այս տարվա ցուցանիշները:
Կարդացեք նաև
Նախարարը հանձնարարել է քայլեր ձեռնարկել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ:
Օրակարգային վերջին հարցով քննարկվել է թափառող կենդանիների վերաբերյալ օրենսդրական նոր նախաձեռնությունը։
Նախաձեռնության հեղինակ, պատգամավորներ Մերի Գալստյանը, Արուսյակ Մանավազյանն ու Ծովինար Վարդանյանը ներկայացրել են օրենքի նոր նախագիծը, առաջարկվող կարգավորումները, որոնք պետք է լուծում տան թափառող շների խնդրին ամբողջ հանրապետությունով։
Նախագծի շուրջ ծավալվել է շահագրգիռ քննարկում, գույքագրվել են խնդիրները:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն