«Ազատություն». Վրաստանում շարունակվող իրադարձությունների ֆոնին՝ Վաշինգտոնը վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի ևս քսան քաղաքացիների, այդ թվում՝ նախարարների, խորհրդարանի անդամների, իրավապահների և անվտանգության աշխատակիցների, ինչպես նաև մասնավոր անձանց նկատմամբ։
ԱՄՆ պետդեպարտամենտն անունները չի նշում՝ միայն ընդգծում է, որ արգելվում է վիզաների տրամադրումն այն անձանց, ովքեր պատասխանատու կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար։
Վաշինգտոնը խստորեն դատապարտել է «Վրացական երազանքի» դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ ցուցարարների, լրատվամիջոցների, իրավապաշտպանների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: