Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել՝ գտնելով, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի համար մեղադրվող Արա Բուդաղյանի նկատմամբ կալանավորումների ընթացքում խախտվել է նրա ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը։ Վճռից հետո որոշումները չեն վերանայվում. «Հրապարակ»

Դեկտեմբեր 13,2024 11:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Հայկ Ալումյանին, որը բազմաթիվ գործեր ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, խնդրեցինք գնահատել, թե որքանով է արդյունավետ ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը Հայաստանում։ «5 բալանոց համակարգով եթե գնահատենք, ապա 3 կդնեի՝ միջին որակի։ Եթե հարցը վերաբերում է փոխհատուցումներին, գումարը վճարում են առանց ձգձգումների։ Սա՝ մի բալ պլյուս իրենց։ Բայց երբ որ դատական վերանայումների կարիք է առաջանում, այս մասով խնդիրներ ունենք՝ դատական վերանայումների, կապված արդար դատաքննության իրավունքի խախտման հետ, կապված անձանց կալանավորելու հետ»։ Հայկ Ալումյանն օրինակ բերեց Արա Բուդաղյանի գործը, որը մեղադրվում էր տարիներ առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ նախապատրաստելու համար։ 2022 թվականի հունիսին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել՝ գտնելով, որ Արա Բուդաղյանի նկատմամբ կալանավորումների ընթացքում խախտվել է նրա ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը։ Վճռից հետո փաստաբանը դիմել է ներպետական ատյաններ, սակայն որոշումները չեն վերանայվում։

«Եթե կալանավորումների հետ է կապված լինում բողոքը, եւ ՄԻԵԴ-ը հաստատված է համարում, որ կալանավորումները եղել են կոնվենցիայի խախտմամբ, մեր պետությունը սահմանափակվում է ՄԻԵԴ սահմանած գումարը վճարելով, բայց երբ մենք դիմում ենք այդ որոշումների վերանայման համար, Վճռաբեկ դատարանը խուսափում է հարցի պատասխանից, ասելով՝ քանի որ ազատության մեջ է գտնվում, ապա այդ հարցին չի անդրադառնա։ Մինչդեռ պետք է անդրադառնան, փաստորեն, ի՞նչն է սխալ եղել, իրականում այս մարդը պե՞տք է կալանավորվեր կամ` ոչ, որպեսզի մյուս անգամ դատարանները նման սխալներ թույլ չտային»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031