Հանրային կառավարման և քաղաքականության փորձագետ, Հարվարդի համալսարանի մագիստր Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Քանի Նիկոլը թեժացրել է անարդյունավետ ծախսերի, գումարներ մսխելու և կոռուպցիայի թեման, ես էլ իրենց թվերին հետևեմ:
Եվ այսպես, ընդամենը մի քանի թիվ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվություններից.
2018 թ.-ին` հիմնադրման պահից մինչև 2023 թ-ի դեկտեմբերի վերջ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվություններում ցույց են տվել շուրջ 6 միլիարդ 302 միլիոն դրամի մուտքեր դրամաշնորհներից ու նվիրատվություններից:
Նկարում ցուցադրված են այս մուտքերն ըստ տարիների: Ուշագրավ է, որ պատերազմից հետո մուտքերը շեշտակի ընկել են, միաժամանակ աճել են վարչական ծախսերը, և արդյունքում ստացվում է, որ վերջին տարիներին հիմնադրամի հավաքագրած գումարների 40-ից ավել տոկոսը, իսկ 2022 թ-ին` կեսից ավելին, օգտագործել են վարչական ծախսեր անելու համար: Այս ծախսերի գերակշիռ մասը Աշխատավարձի գծով ծախսերն են:
Կարդացեք նաև
Ստացվում է, որ հավաքած փողերի մի ահռելի մասը իրենք իրենց (հիմնադրամի աշխատակիցներին) աշխատավարձ են տալիս:
Նշում. հիմնադրամի տարբեր տարիների հաշվետվությունների համադրությամբ ոչ բոլոր թվերն են համընկնում: Ուստի եթե այս նկարի թվերը որոշակի անճշտություն ունենան, ապա դա հաշվետվություններում առկա թերությունների հետևանքն է: Սակայն, ընդհանուր առմամբ դրանք հավաստի են: