Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Սարգսյանը և Յոհաննես Լուխները քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ նշանակություն ունեցող բարեփոխումները

Դեկտեմբեր 12,2024 18:10

Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ նշանակություն ունեցող, այն է՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների և միգրացիայի կառավարման, շարժունակության և ապաստանի, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև նախատեսված բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ-ի հետագա աջակցությանը։
Կողմերը հաստատել են, որ գործընթացը բովանդակային է և չկա այն ավարտելու մեխանիկական վերջնաժամկետ։ Բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնել են, որ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում հաջորդ քայլերը կլինեն 2025 թվականին երկու պաշտոնական առաքելությունները, որոնց շրջանակում ԵՄ կառույցների համապատասխան փորձագետները կիրականացնեն առկա խնդիրների վերլուծություն։
Նշված առաքելությունները կնպաստեն համապատասխան հենանիշների ցանկի սահմանմանը, ինչն անհրաժեշտ է հեռանկարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հասնելու համար։
ՆԳ նախարարը շեշտել է, որ ՀՀ-ն վիզաների ազատականացման գործընթացի մշակվելիք գործողությունների ծրագիրը դիտում է որպես միգրացիայի, շարժունակության և հանրային անվտանգության ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզ։
Յոհաննես Լուխները շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել ինտենսիվ աշխատելու պատրաստակամությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031