Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ հաճախ պետությունները մինչև դիակները չեն տեսնում փողոցներում՝ քայլեր չեն ձեռնարկում»․ ՄԹ իրավաբան

Դեկտեմբեր 12,2024 15:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հաճախ պետությունները մինչև դիակները չեն տեսնում փողոցներում, չեն խոսում ցեղասպանության կանխարգելման մասին, չեն անդրադառնում այս ոճրագործությանը»,- «Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումի» ժամանակ նշեց իրավաբան, «Ցեղասպանության արձագանքման կոալիցիայի» համահիմնադիր Էվելինա Օչաբը։

Նա անդրադառնալով իր երկրի՝ Միացյալ Թագավորության փորձին, ասաց․ «ՄԹ կառավարության քաղաքականությունն այն է, որ կառավարությունը չի ճանաչի ցեղասպանությունը, քանի դեռ դատարանը չի սահմանում ցեղասպանության առկայությունը։ Օրինակ՝ եզդիների ցեղասպանության պարագայում կառավարությունը միայն անցյալ տարի ընդունեց ցեղասպանության փաստը, երբ արդեն դատարանի երեք վճիռ եղավ»։

Իրավաբանը շեշտեց՝ ցեղասպանությունները չպետք է կանխարգելել, երբ արդեն դիակները փողոցներում են, այլ պետք է կանխարգելել ցեղասպանության ռիսկերը։

Նա նաև մտահոգություն հայտնեց, որ ՌԴ-ն օգտագործում է արհեստական բանականությունը, ստեղծել է ցանցեր և արդյունաբերական մասշտաբով մոլորության ու ստի քայլեր է ձեռնարկում․ «Տեսնում ենք՝ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմում ինչպես է շահարկում տեղեկատվությունը և տարածում առցանց ապատեղեկատվություն։ Սա, անշուշտ ներառում է արհեստական բանականության և դիփֆեյքի օգտագործումը։ ԵՄ խորհուրդը և ԵՄ-ն հետազոտություններ են իրականացնում հասկանալու են, թե ինչպես է այս ամենն օգտագործվում։ Բարձր հանձնակատար Բորելն ասում է, որ ապատեղեկատվությունը զենք է, որը վիրավորում ու սպանում է մարդուն, խաթարում մարդկանց կարողությունը հասկանալու, թե ինչ է տեղի ունենում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031