Կառավարությունն այսօրվա նիստում կայացրեց որոշում՝ ըստ որի Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին։
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է․ «Գյումրի համայնքի ավագանու վերջին նիստը գումարվել է 2024 թվականի սեպտեմբերի 9-ին: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում: Եռամսյա ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ կառավարությունը դադարեցնում է Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Գյումրու ավագանու 14 անդամ, այդ թվում՝ համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, հրաժարական էին ներկայացրել։ Գյումրիում համայնքապետի նախնական ընտրության արդյունքում հաղթող է ճանաչվել Սարիկ Մինասյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ