Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան էջում փոխանցում է
Շողակաթ Վարդանյանի խոսքը՝ 1489 ֆիլմի դիտումից առաջ Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում, որտեղ ստացավ գլխավոր մրցանակը:
«Ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանում դեռևս գերի են պահվում բազմաթիվ քաղաքացիներ և զինվորներ:
Ես ուզում եմ, որ աշխարհն ուշադրություն դարձնի նրանց վրա ու ազատի նրանց, որովհետև ազատությունը ի ծնե նրանց տրված իրավունքն է:
Կարդացեք նաև
Ուզում եմ նաև հիշել մի բան, որին աշխարհն ուշադրություն չի դարձնում:
9 ամիս Արցախը Ադրբեջանի կողմից շրջափակած պահելուց հետո, երբ մարդիկ մահանում էին սննդի և դեղորայքի բացակայության պատճառով, Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա և ավելի քան 120 000 հայեր էթնիկ զտման ենթարկվեցին իրենց նախնյաց հայրենիքից՝ Արցախից, Լեռնային Ղարաբաղից, 2023 թվականին»: