Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական դաշինքից բխող հարցեր, Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում առկա իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության այլ հարցեր։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք |