Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանից պայքարն սկսեց 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որը դատելով պատվիրված նախնական կիլոգրամներից (170+200), մեդալի հավակնորդներից մեկը կարող էր լինել:
Իր նախասիրած պոկում վարժությունում Անդրանիկը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 170 կիլոգրամը, որից հետո ծանրաձողի քաշն ավելացրեց հինգ կիլոգրամով ու երկու անգամ անհաջողության մատնվեց՝ բավարարվելով չորրորդ տեղով:
Գործերն ավելի վատ դասավորվեցին հրում վարժությունում: Սկսելով 201 կգ-ից, մեր ծանրորդը տապալեց փորձը, որից հետո երկու անգամ էլ չբարձրացրեց նաեւ 203 կիլոգրամը եւ զրո ստացավ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ