Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Թրամփին պետք է անձնապես շահագրգռել, որ նա հակված լինի ազդելու հայ-ադրբեջանական հակամարտության լուծման վրա․ Արման Բաբաջանյան. «Ա1+»

Դեկտեմբեր 11,2024 22:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ամերիկացիներն ինձ հետ շփումներում ասում էին, թե պետք է հասնել նրան, որ ռուս-ուկրաինական պատերազմի որևէ հեռանկար չազդի հայ-ադրբեջանական հակամարտության վրա, որ հակամարտության լուծումը պետք է զատել նման երկրորդային ազդեցությունից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ նրանք Հանրապետական կուսակցությունից և Դոնալդ Թրամփի շրջապատից են։

Արման Բաբաջանյանը գտնում է, որ Դոնալդ Թրամփին պետք է անձնապես շահագրգռել, որ նա հակված լինի ազդելու հայ-ադրբեջանական հակամարտության լուծման վրա։ Իսկ այդ շահը կարող է լինել այն, որ եթե նրան հաջողվի միաժամանակ կարգավորել թե հայ-ադրբեջանական, թե հայ-թուրքական հարաբերությունները, ապա դա Նոբելյան մրցանակի արժանի ավանդ կլինի։

ԱՄՆ-ում ունեցած շփումներից Արման Բաբաջանյանը հասկացել է, որ Հայ դատի վրա կենտրոնացած շրջանակներն ամեն ինչ անում են, որպեսզի ՀՀ իշխանությունները չկարողանան կապ հաստատել Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ և հաջողություն չունենան այդ երկրում։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031