Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվեց խմբակցությունից: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է.
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»: