Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայաստանը և Ռուսաստանը՝ տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում» թեմայով համաժողովի դիվանագետներին և փորձագետներին հետ ու քննարկել ներկայիս հայ-ռուսական հարաբերությունները:
«Պետության շահը վերկուսակցական է, վեր է ամեն ինչից:
Հիմա գիտակների ու իրենց գործում պրոֆեսիոնալների, խելացի ուժերի համախմբում է պետք, որպեսզի մեր երկիրը դուրս գա այս վիճակից: Պետք է իրար ձեռք մեկնենք, վերականգնենք երբեմնի փոխադարձ հարգանքը` հանուն մեր երկրի ապագայի»,- նշել է Ծառուկյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: