Այսօր Factor TV-ին տված հարցազրույցում պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ սառեցնում է իր համագործակցությունը իշխող ՔՊ խմբակցության հետ։
Ավելի ուշ սոցցանցի իր էջում Հակոբ Ասլանյանը մի քանի սքրինշոթ է հրապարակել, որոնցից մեկում երևացել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի անունը։
Ըստ Ասլանյանի՝ այսօրվա հարցազրույցում հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա, և նա շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ:
ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանն արձագանքել է՝ նշելով,
Կարդացեք նաև
«Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»,- գրել է ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանը:
Սակայն Մխիթար Հայրապետյանը Երևանի թիվ 127 դպրոցն ավարտել է 2007 թվականին, իսկ Հակոբ Ասլանյանը այդ նույն դպրոցում, ըստ իր պաշտոնական կենսագրության, դասավանդել է 2010-2015 թվականներին:
Նկատենք, որ խոսնակի պարզաբանումը նաեւ հակասում է գրառման տեսապատկերին։ Մխիթար Հայրապետյանի հարցից հետո, թե իսկապե՞ս Ասլանյանը նման բան է ասել, նա այլեւս տեքստ չի ուղարկել: Եվ այդ անպատասխան հարցից հետո Հայրապետյանը միանգամից Ասլանյանին ուղարկել է մեղայականի մասին տեքստը։