«Վկայի հարցաքննությունների ավարտը մեզ համար դարձել է նշելու առիթ։ Ամառվանից դեռ երկու վկայի հարցաքննություն ենք հասցրել լսել»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ առաջիկայում հանդես կգան միջնորդությամբ, որով կփորձեն Արմեն Աշոտյանի՝ ինչ-որ մարդկանց հետ շփման հնարավորություն ստեղծել․ «Խոսքն օբյեկտիվ հանգամանքներից ելնելով որոշակի փոքր խումբ անձանց հետ շփում թույլատրելու մասին է։ Տնային կալանք խափանման միջոցը մարդկանց համար նոր է․ օրինակ՝ եթե մարդը պետք է տանն ինչ-որ աշխատանքներ կատարի, այս մարդը պետք է սպասի, թե երբ է դատական նիստը, այդ օրը հրավիրի բանվորներին, որ արգելքը չխախտվի ինչ-որ մարդկանց հետ շփվելու։
Հիմա Արմեն Աշոտյանը պետք է հաշվարկներ անի, թե երբ է կանչում բանվորներին, երբ է դատական նիստ լինելու։ Այս փոքր կենցաղային թվացող բաներն են։ Կուզեի, որ մարդիկ պատկերացնեն՝ տնային կալանքը պարզ հեշտ բան չէ, միակ դրական բանն այն է, որ ամեն դեպքում ընտանիքի հետ ես, բայց տնից դուրս գալ չես կարող, անգամ կենցաղային հարցերով գլխացավանքների մեջ ես ընկնում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ