Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ ՆԳ նախարարության իրականացրած քայլերը

Դեկտեմբեր 11,2024 20:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Կիպրոսի պատվիրակության անդամ, ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով զեկուցող Կոնստանտինոս Էֆսթաթիոնի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցում էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

ՆԳ նախարարն ընդգծել է, որ ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարումը միջոց է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիք ապահովելու գործում:

Անդրադառնալով մի շարք գործերով ՄԻԵԴ վճիռներով արձանագրված խախտումներին՝ Արփինե Սարգսյանը մատնանշել է ՆԳ նախարարության մանդատի շրջանակում ինստիտուցիոնալ մեխանիզմներ ձևավորելու ուղղությամբ գործիքակազմերն ու անելիքները։

Խոսելով համաչափ ուժի կիրառման ստանդարտի ներդրման մասին՝ ՆԳ նախարարն առանձնացրել է Աժ կողմից Ոստիկանության գվարդիայի ձևավորման նախագծերի փաթեթի ընդունումը, ինչը թույլ կտա նոր մոտեցմամբ ապահովել հավաքների ազատության իրավունքի արդյունավետ իրացումը։ Այդ համատեքստում ՆԳ նախարարը կարևորել է անձնակազմի կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները։ Արձանագրվել է, որ նախագծի մասով ստացվել է Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագիտական դրական գնահատականը:

Բարձր գնահատելով ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ ՆԳ նախարարության քայլերը՝ Կոնստանտինոս Էֆսթաթիոնը կարևորել է մի շարք ուղղություններով օրենսդրական դաշտի լավարկման գործընթացը՝ դրական գնահատելով մինչ այժմ կատարված աշխատանքը:

Կողմերը քննարկել են վատ վերաբերմունքի առերևույթ դրսևորումների պատշաճ արձանագրման, ձերբակալվածների պահման վայրերի պայմանների բարելավման, ոստիկանության բաժինները տեսանկարահանող սարքավորումներով ապահովելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Քննարկման առարկա են դարձել նաև ընդդեմ Հայաստանի Հանրապետության խմբային գործերով ձեռնարկված միջոցառումների դրական արդյունքները:

 

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031