«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է երկու հայտարարություն:
«Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա: Առավել եւս այս պարագայում հայտարարությունս համարում եմ սխալ եւ էմոցիոնալ: Հայտարարում եմ, որ շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ խմբակցության լիարժեք անդամ եւ գործելու եմ համաձայն կուսակցության ղեկավար մարմնի եւ խմբակցության որոշումների: Միեւնույն ժամանակ համաձայն եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է առաջնորդվի բարեվարքության բարձր սկզբունքներով»:
Սա արվել է արդեն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ՔՊ խմբակցությունն այսօր նրան հեռացնելու է շարքերից՝ ի պաշտպանություն Հովիկ Աղազարյանի՝ խմբակցությունում գործունեությունը մեկ ամսով կասեցնելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Տեսապատկերից ակնհայտ է, որ հայտարարության տեքստը նրան թելադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
ԼՐԱՑՈՒՄ. Դրանից հետո Ասլանյանը ևս 4 անգամ հրապարակեց նույն «սքրինը», բայց արդեն առանց Մխիթար Հայրապետյանի։ Իսկ խմբակցությունից հեռացվելուց հետո՝ ջնջեց այդ ամենը: