Դեկտեմբերի 10–ին ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել հանդիպում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի և Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանի գլխավորությամբ։
Գործակալության պետը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ հանդիպումը կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ Հայաստանի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը կարևորում է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Չինաստանի հետ համագործակցության խթանումը: Միաժամանակ Գրիգոր Ներսիսյանը բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերում արհեստական բանականության լայնորեն ներդրման առնչությամբ Չինաստանի ունեցած հաջողությունները:
Չեն Մինն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստելու անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստան–Չինաստան համագործակցության զարգացմանը։ Չին պաշտոնյան ներկայացրել է վերջին տարիներին երկու երկրների միջև ձևավորված համագործակցության հիմնական ուղղությունները, հետաքրքրվել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի արձանագրած ձեռքբերումներով և իրականացված ծրագրերով։
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում քննարկել հետագա համագործակցության մանրամասներն ու ժամկետները։
Կարդացեք նաև
Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն