Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է կառչած մնար ՍԴ-ի որոշումից. Մարուքյան

Դեկտեմբեր 11,2024 17:46

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Հայաստանը պետք է կառչած մնար ՍԴ-ի որոշումից 

Ինքս լինելով սահմանադրական խորհրդի անդամ, կարծում եմ, որ ՀՀ սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չունի հարևան պետությունների նկատմամբ և իմ կարծիքը հաստատեց նաև Սահմանադրական դատարանը իր որոշմամբ։

Դրանից հետո վարչապետը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում իր  ելույթի ժամանակ հղում արեց այդ որոշմանը, բայց վերադառնալով Երևան, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ անկախության հռչակագիրը պետություն ու պետականություն չունենալու մասին է։

Բայց մենք չենք կարող սահմանադրական դատարանի որոշմանը հղում անել, հետո ԱԺ ամբիոնից Ալիևի փաստարկներով խոսել։ Դրանով անհասկանալի ենք դառնում հարևան պետությունների և գերտերությունների համար։ Մեզ ոչ մեր սփյուռքն է հասկանում, ոչ էլ Հայաստանում ապրող մեր քաղաքացիները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031