Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Դեկտեմբեր 11,2024 17:24

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակած՝ Պաշտպանության նախարարության կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ հանդիսացած Ս.Հ.-ի և այլոց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Հիշեցնենք, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել էր, որ Ս.Հ.-ն, այլ պաշտոնատար անձանց հետ, պարտադիր զինվորական ծառայությունից` հիվանդության վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով ազատելու գործընթացը կազմակերպելու համար, պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձի հորից պահանջել է 6 միլիոն 948 հազար դրամին համարժեք 18 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

Ս.Հ.-ն և կաշառք տվող քաղաքացին բռնվել էին Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից 2024 թվականի հուլիսի 26-ին՝ կաշառքի մի մասը՝ 10 հազար ԱՄՆ դոլարը ստանալու պահին:

2024 թվականի հուլիսի 27-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հայտնաբերվել էին առերևույթ այլ հանցանքների վերաբերյալ փաստական տվյալներ (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու օժանդակության փորձ, խոշոր չափերով կաշառք ստանալ, կաշառք տալ, հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ծառայությունից ազատվելու եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու օժանդակություն, պաշտոնատար անձանց կողմից կեղծ փաստաթուղթ կազմել և տրամադրել): Ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ և միացվել 2024 թվականի հուլիսի 27-ին նախաձեռնված քրեական վարույթին:

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ս.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, կաշառք ստանալու օժանդակության փորձ կատարելը, օժանդակելը):

2024 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատվել է Ս.Հ.-ի և այլոց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031