Այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել, այդ մասին տեղեկանում ենք flightradar կայքից։ «Զվարթնոց» օդանավակայանից Սպուտնիկ Արմենիա-ին հաստատեցին, որ թռիչք եղել է։
«Միջազգային կազմակերպությունը պատվիրել է չարտերային չվերթ։ Սովորաբար նման բաներ լինում են, սա առաջին դեպքը չէ», -ասացին օդանավակայանից։
Չվերթ պատվիրած ընկերությունը լեհական է։
ԼՐԱՑՈՒՄ. Ամենայն հավանականությամբ, Երևանից Բաքու են թռել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի կուրսանտներ/ուսանողները, պարզել է «Հետպատերազմ» Տելեգրամ- ալիքը։
Նրանք դեկտեմբերի 10-11-ը Հայաստանում էին, հանդիպումներ են ունեցել Գլխավոր շտաբում, ԱԳՆ-ում, Անվտանգության խորհրդում։ Ի դեպ, հյուրերին Բաքու հասցրած Enter Air ինքնաթիռը Հռոմից է Երևան թռել, որտեղ և գտնվում է քոլեջը։