«Ցավոք մեր նորագույն պատմության մեջ այնքան դասեր կան մեր արածներից, որ դասեր չենք քաղել։ Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր պետք է քաղենք»,-իր գործով դատական նիստից հետո «168 ժամ»-ի լրագրողի հարցերին ի պատասխան՝ դատարանի դահլիճում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա հռետորական հարց հնչեցրեց՝ մենք սովորելու ունա՞կ ազգ ենք․ «Դա բացարձակ կապ չունի կրթության հակաարշավի, քարոզչության հետ, որն իրականացնում է վարչապետի աթոռը զբաղեցրած անձի կինը։ Մենք սկի սեփական սխալներից չենք սովորում։ Էս դառնությունը գուցե մեկ ամիս ձեզ չտեսնելու հետևանք է»։
Նա Սիրիայի ժողովրդին բարեկեցություն, խաղաղություն և հանգստություն մաղթեց․ «Հայ ժողովրդին էլ խնդրում ենք սեփական սխալներից սովորել մինչև ուրիշի զարգացումների մասին ակադեմիական տեսքով լուրջ հետևություններ ու գնահատականներ տալը»։
Հայ-թուրքական հարաբերությունների մասին էլ ասաց․ «Թաքուն գործընթաց է գնում, դրանից է պետք վախենալ։ Ավելի մտահոգիչ եմ համարում ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող թաքուն գործընթացը։ Աշխարհով մեկ հիմա աշխարհաքաղաքական «ռասպրոդաժա» է, աշխարհաքաղաքական աճուրդ։ Ցավոք, ՀՀ-ն ոչ թե գնորդ է այդ աճուրդում, այլ որպես ապրանք է դրված համաշխարհային աշխարհաքաղաքական «ռասպրոդաժային»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ