Լրահոս
Օրվա լրահոսը

Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է Արցախի և Ուտիքի հայության հոգևոր-մշակութային կենտրոններից Ամարասը լինել «աղվանական» մշակութային կառույց, երբ անգամ դուրս էր Բուն Աղվանքի տարածքից

Դեկտեմբեր 11,2024 16:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գեղարդ» հիմնադրամ. Միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից մեկն Ամարասն է։ Ըստ 5-րդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդի՝ Ամարասի Սուրբ Գրիգորիս եկեղեցին` 4-րդ դարի սկզբին կառուցել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ ավարտին է հասցրել նրա թոռը՝ Գրիգորիսը, ում, ըստ հայ պատմագիր Մովսես Կաղանկատվացու, հուղարկավորել են եկեղեցու արևելյան կողմում։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այստեղ հիմնել է Արցախի առաջին դպրոցը։

Ամարասը եղել է Արցախ-Ուտիք երկրամասի հոգևոր և եպիսկոպոսանիստ կենտրոններից մեկը։ Դարերի ընթացքում վանքը մի քանի անգամ ավերվել է օտար նվաճողների կողմից։ 15-16-րդ դարերում այստեղ գրվել և ընդօրինակվել են հայերեն բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ 2023 թվականի սեպտեմբերին Ամարասն օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից։

Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է Արցախի և Ուտիքի հայության հոգևոր-մշակութային կենտրոններից Ամարասը լինել «աղվանական» մշակութային կառույց, երբ անգամ դուրս էր Բուն Աղվանքի տարածքից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031