Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԵԿՈ-ի 18 հանձնարարականներից ՀՀ-ն բավարար չափով կատարել է 12-ը, մասնակի՝ 6-ը

Դեկտեմբեր 11,2024 16:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է Հայաստանի 4-րդ փուլի գնահատման շրջանակում համապատասխանության զեկույցը

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է համապատասխանության նոր զեկույց, որը գնահատում է Հայաստանի համապատասխանությունը 2015 թվականին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» խորագիրը կրող գնահատման զեկույցում ներառված 18 հանձնարարականներին:

ԳՐԵԿՈ-ն եզրակացրել է, որ Հայաստանը լրացուցիչ քայլեր է ձեռնարկել՝ համապատասխանելու պատգամավորների և դատավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող՝ դեռևս 2015թ. ներկայացված հանձնարարականներին: Այսպիսով, 18 հանձնարարականներից Հայաստանի Հանրապետությունը բավարար չափով կատարել է 12, իսկ մասնակի՝ 6 հանձնարարական:

Պատգամավորներին առնչվող հանձնարարականների վերաբերյալ ԳՐԵԿՈ-ն ընդգծել է Ազգային ժողովի աշխատանքներին հանրային ներգրավվածության ապահովումը և պատգամավորների, դատավորների, դատախազների շրջանում նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ կարգավորումների վերանայումը և հստակեցումը։

ԳՐԵԿՈ-ն նշել է, որ դեռևս պետք է ընդունվի պատգամավորների վարքագծի կանոնագիրք, որը պետք է զուգակցվի վերահսկողության, խորհրդատվական և իրազեկվածության բարձրացման արդյունավետ միջոցառումներով:

Դատավորներին առնչվող հանձնարարականների վերաբերյալ ԳՐԵԿՈ-ն նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն օրենսդրական մակարդակով ներդրվել է Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների կարգապահական հարցերով որոշումների բողոքարկման մեխանիզմ, որի գործարկումը, սակայն, դեռևս ապահովված չէ:

ԳՐԵԿՈ-ն նաև ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները կարող են հետագայում հաշվետվություն ներկայացնել ԳՐԵԿՈ-ի քարտուղարություն մասնակի կատարված հանձնարարականների շրջանակներում գրանցած առաջընթացի վերաբերյալ:

Զեկույցի ընդունմամբ` Հայաստանի Հանրապետությունն ավարտում է ԳՐԵԿՈ-ի մոնիթորինգային 4-րդ փուլի համապատասխանության գործընթացը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031