Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի դատական գործընթացը պահեք Ձեր ուշադրության ներքո՝ ապահովելու արդար վճռի կայացում. բաց նամակ Սրբուհի Գալյանին

Դեկտեմբեր 11,2024 16:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաց նամակ ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին

Հարգելի նախարար,

Ուրախությամբ տեղեկացանք, որ ընդգրկվել եք ԱՄՆ Պետքարտուղարության 2024թ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների ցանկում։ Հավատում ենք, որ Ձեր առաջնորդությամբ համակարգում տեղի կունենան նշանակալի բարեփոխումներ արդարադատության համակարգի զորացման և կոռուպցիայի դեմ պայքարում։

Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականության իրավունքների կոպտագույն խախտման հարցով դատական գործընթացին։ Աբովյան 4 հասցեում գտնվող «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող եռահարկ շենքը 2010թ․ ապօրինաբար զավթվեց և քանդվեց «Ավո ՖՄՀ» ԱՊԸ-ի կողմից։ Վերջին 15 տարիների ընթացքում «Օլիմպ» ԱԿ-ը բազմաթիվ հայցերով փորձել է պաշտպանել իր իրավունքները ՀՀ դատական համակարգում, սակայն բախվել է ապօրինությունների և կոռուպցիոն գործարքների։ Մեր իրավունքները ՀՀ-ում չկարողանալով պաշտպանել, ստիպված դիմեցինք Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)։

2023թ․-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը որոշում կայացրեց, ըստ որի «Օլիմպ» ԱԿ-ի սեփականության օտարումը հակասահմանադրական է։ ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հորդորեց վերանայել գործը և վերականգնել «Օլիմպ» ԱԿ-ի խախտված իրավունքները։ Ներկայում գործը կրկին քննվում է ՀՀ առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ։

Հարգելի նախարար, դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ «Օլիմպ» ԱԿ-ի դատական գործընթացը պահել Ձեր ուշադրության ներքո՝ ապահովելու արդար վճռի կայացում։ Հուսով ենք, որ համակարգային բարեփոխումները կօգնեն վերջ դնել այս գործի շուրջ տարիներ շարունակվող կոռուպցիոն շղթային և վերականգնել օրինականությունը։

Արշավիր Ղուկասյան
«Օլիմպ» ԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031