«ՀՀ-ում մարդու իրավունք չկա, կա մեկ բռնապետի կամք, և նրա անունը Նիկոլ Վովայի Փաշինյան է»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց «Ժողովրդավարություն եւ անվտանգություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրան զարմացնում է միջազգային կառույցների արձագանքի բացակայությունը․ «Ինձ զարմացնում է միջազգային կառույցների քար լռությունը, որոնք մարդու իրավունքների պաշտպանության օրը պետք է արձանագրեին, որ ՀՀ-ում բռնապետություն է, որ ՀՀ-ում այլախոհներին տարիներով դատում են, տարիներով պահում են անազատության մեջ։ Չգիտեմ՝ այս քաղաքական ֆարսը երբ կավարտվի, քանի Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում, զրոյանում։ Այսօր նրա վարկանիշն ավելի ցածր է, քան նոր քցած այս «բորդյուրի» վարկանիշը։ Ինչքան իր վարկանիշն անկում է ապրում, այնքան ավելի շատ է ճնշումների դիմում։ Ճնշումները բռնապատների գործիքն է։ Մենք շատ ռեալիթի շոուներ ենք տեսել՝ «Դոմ 2», «Քարդաշյաններ շոու», հիմա տեսնում ենք «Փաշինյաններ» ռեալիթի շոուն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ