«Հայաստանում մարդու իրավունքների ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով մեռավ»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Ըստ նրա՝ «Երբ Քրիստինե Գրիգորյանին էինք քննադատում, գոնե նրա աշխատակազմն ինչ-որ անդրադարձ կարողանում էր կատարել․ ասում էր՝ տեսել եմ, այս մեկն ասում է՝ ոչ տեսել եմ, ոչ լսել, ոչ գիտեմ։ Ո՞նց՝ մարդ են ծեծե՞լ ՀՀ-ո՞ւմ։ Չկա, տենց բան չի եղել, մի խոսեք դրա մասին։ Էնտեղ ենք հասել, որ ընդդիմադիր պատգամավորները քրեակատարողական հիմնարկներ են այցելում պարբերականությամբ՝ տեսնելու՝ մարդուն խոշտանգե՞լ են, թե՞ ոչ։ Մենք դրան ենք հասել․ այդքան երաշխիքային նվազեցում ունենք»։
Աննա Մկրտչյանի կարծիքով՝ այն համակարգը, որը միտված է միայն անձին ստորացնելու, նվաստացնելու, իր իրավունքների իրացումը պաշտպանել ունակ չէ, ունակ չէ նաև այս ամենը կարգավորելու. «Չեմ ուրախանում, որ հիմա եկել է ՔՊ-ականների իրավունքների ոտնահարման ժամանակը։ Ասում էինք՝ տենց է լինելու․ նենց չի, որ միայն մեր հետևից են ընկնելու, այն ԱԱԾ-ն, որն ապահովում է ձեր անվտանգ գոյությունն ու իշխանազավթումը, ձեր դեմ էլ է ելնելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը որոշելու է, որ դուք իրեն պետք չեք, որովհետև ինքն այնքան է բռնապետական կարգերը ամրացրել, որ նույնիսկ այն ձևական խոսքի ազատությունը, որ ձեզ տրվում է SMS-ի բովանդակության շրջանակում խոսելու համար, այլևս պետք չի լինելու»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ