ՌԴ եւ Հարավային Կովկասում իր երբեմնի ամենամոտ գործընկեր ՀՀ հարաբերությունները վատթարագույն փուլում են: Այս մասին այսօր հայ-ռուսական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:
Իսկ թե արդյոք ժամանակավորապես թելադրված միջազգային համակարգերի փոփոխությունը կամրապնդի հայ-ռուսական հարաբերությունների սառեցումը, ըստ Գասպարյանի, կախված է հումանիտար ոլորտում երկու երկրների համագործակցությունից:
Ֆորումի բանախոսներից Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոռեկտոր Ստանիսլավ Սուռովցեւն էլ կրթության ոլորտում համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումների էքսկուրսն անցկացնելուց հետո նկատեց, որ փոփոխվող աշխարհում կարեւոր է ոչ միայն մանեւրելու լայն հնարավորություններին տիրապետելը, այլեւ կարողանալ այնպես գործել, որ միայնակ չմնաս: Հատկապես պատմական հարաբերությունները, ըստ նրա, ժամանակակից միջազգային նախագծեր իրականացնելու լավ ռեսուրս են: Բանախոսի դիտարկմամբ՝ ոչ բոլոր ժամանակակից միջազգային հանգամանքներն են մեզնից կախված, բայց մեզնից է կախված բարդ խնդիրները լուծելու ուղղությամբ տարվող արդյունավետ աշխատանքը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ