Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Region monitor. Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Էմանուել Մակրոնի միջև։
◾️Մակրոնն ընդգծել է, որ մտահոգված է Վրաստանում ստեղծված իրավիճակով և հայտնել է իր պատրաստակամությունը նպաստելու այդ իրավիճակի ամբողջական կարգավորմանը։
◾️Իր հերթին Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար և ողջունել համատեղ ջանքերի գաղափարը։ Իվանիշվիլին և Մակրոնը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին կրկին կապ կհաստատեն՝ գնահատելու ձեռք բերված առաջընթացը։ Զրույցը տևել է մեկ ժամ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: