«Մայր Հայաստան» շարժումն այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտե՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության՝ կապված Գյումրի համայնքում տեղի ունեցած առերևույթ ապօրինությունների հետ։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենց հաշվարկներով՝ առնվազն հունվարի 5-ին կամ 12-ին պետք է Գյումրիում ընտրություններ նշանակվեին։ Բայց իշխանությունը գնաց այլ ճանապարհով։
«Նույնիսկ եթե ընտրությունները նշանակվեն փետրվար կամ մարտ ամիսներին, արդեն ունենք արձանագրած, որ գյումրեցիների իրավունքը՝ օրենքով նախատեսված ժամկետներում ձեւավորել իրենց իշխանությունը, խախտված է։ Այսինքն` ժողովրդի իշխանությունն իրագործելը հնարավոր չի դարձել կառավարության կամայականության պատճառով։ Այդ պատճառով ներկայացնում ենք երկու հաղորդում՝ մեկը Քննչական կոմիտե, մյուսը՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ ՔԿ ներկայացնում ենք հաղորդում սահմանադրական կարգի տապալման հոդվածի հատկանիշներով, այն պնդումով, որ ժողովրդի կողմից ՏԻՄ ընտրություն նախատեսող սահմանադրական նորմերն առնվազն այս պահին չեն գործում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ