Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում տեղի ունեցավ ուսապարկերի կոտորած՝ ոչ ՔՊ-ականը հաղթեց. Փաշինյանը հասկանում է, որ առաջվա նախշունը չէ». Անդրանիկ Թեւանյան

Դեկտեմբեր 11,2024 13:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մայր Հայաստան» շարժումն այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտե՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության՝ կապված Գյումրի համայնքում տեղի ունեցած առերևույթ ապօրինությունների հետ։

Շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Գյումրիում առաջացել էր ճգնաժամ, օրենքը հստակ սահմանում է, որ պետք է նշանակվեր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, եւ նշանակվեին արտահերթ ընտրություններ։ «Սակայն դրանք տեղի չունեցան, մենք ականատես դարձանք հերթական հետընտրական կեղծիքի։ Գյումրիում տեղի ունեցավ ուսապարկերի կոտորած, շատ զավեշտալի իրադարձություն, համաձայն որի՝ ՔՊ նախնական ընտրությանը մասնակցում էր ոչ կուսակցական ներկայացուցիչ, եւ այդ ոչ ՔՊ-ականը հաղթում է ՔՊ-ի փրայմերիզում։

Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի ընդունում է, որ ՔՊ-ն զրոյական վարկանիշ ունի։ Եվ այդ պայմաններում ինքն այդ թատերական ներկայացումը կազմակերպեց, ուսապարկերն ուղղակի կատարում էին այդ դերասանների դերը, որոնք պետք է մասնակցեին, տպավորություն ստեղծեին, թե մրցակցություն կա»,- ասաց նա։

Թեւանյանը նշեց, որ Քննչական կոմիտե եւ Հակակոռուպցիոն կոմիտե հաղորդում են ներկայացնում։ «Մենք համարում ենք, որ տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, որովհետեւ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ընտրությունների միջոցով ուղիղ մասնակցությամբ, այդ թվում՝ ՏԻՄ համակարգում։ Գյումրեցիներին զրկեցին իշխանությունից եւ թույլ չեն տալիս, որպեսզի գյումրեցիները տեղական իշխանություն ընտրեն։ Սա կոչվում է իշխանության զավթում, սահմանադրական կարգի տապալում»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Թեւանյանը հավելեց, որ սա փաստում է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ գիտի, որ իր վարկանիշը զրոյական է։ «Հիմա իրենք վախենում են անգամ ՔՊ-ից ներկայացուցիչ ներկայացնեն՝ որպես թեկնածու։ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ կոպիտ ասած առաջվա մարալը չէ, առաջվա նախշունը չէ»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031