Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշկի խնամքը ցուրտ եղանակին

Դեկտեմբեր 11,2024 14:34

Ձմռանը մաշկն առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից․

🔹 Շատ տաք ջրով, երկարատև լոգանքը և ցնցուղները կարող են նպաստել մաշկի չորացմանը՝ մաքրելով բնական ճարպային թաղանթը:

🔹 Ձեռքերի հաճախակի լվացումը կարող է հանգեցնել ձեռքերի չորացման և ճաքերի: Լվանալուց հետո խոնավացնող նրբաքսուքներ կիրառեք։ Լվացվելուց հետո առնվազն 20-30 րոպե մնացե՛ք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

🔹 Կոշտ մաքրող (դեզինֆեկցող) միջոցների օգտագործումը կարող է բերել մաշկի չափից ավելի չորացման և ավելացնել ցրտահարության հավանականությունը:

🔹 Անբավարար խոնավացում.

ամենօրյա խոնավացման անտեսումը կարող է հանգեցնել մաշկի չորության և գրգռվածության:

🔹 Ցրտից և սառը քամուց չպաշտպանվելը կարող է հանգեցնել մաշկի վնասման և ճաքերի առաջացման: Կրե՛ք ձեռնոցներ և շարֆեր՝ խոցելի մաշկը պաշտպանելու համար:

🔹 Կենտրոնական ջեռուցմամբ սենյակում մշտապես գտնվելը կարող է չորացնել մաշկը: Հարմարավետ խոնավության մակարդակը պահպանելու համար օգտագործե՛ք խոնավացուցիչներ:

🔹 Ձմռանը ջրի անբավարար ընդունումը կարող է հանգեցնել մաշկի ջրազրկման: Խմե՛ք բավականաչափ հեղուկներ:

🔹 Արևից պաշտպանության անտեսում. ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են ամբողջ տարին, ներառյալ՝ ամպամած և ձնառատ օրերին: Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով, նույնիսկ ձմռանը:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031