ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ դեկտեմբերի 17-ին կհրավիրվեն խորհրդարանական լսումներ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վրա ավելի քան մեկ տարի աշխատել են Կառավարության գործընկերներն ու հանձնաժողովի որոշ անդամներ:
Նշվել է, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը, նախագծի մշակման աշխատանքներին աջակցել են միջազգային կառույցների ներկայացուցիչներն ու երիտասարդներ:
Կարդացեք նաև
ԱԺ