Լրահոս
Օրվա լրահոսը

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 25 միլիոն դրամ. դատախազության հայցապահանջը բավարարվել է

Դեկտեմբեր 11,2024 12:52

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ներկայացված հայցապահանջը. Խ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 25 միլիոն 410 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար և 508 հազար դրամ՝ որպես պետական տուրքի գումար:

Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Վճռի կատարումն ապահովելու նպատակով կատարողական թերթն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 18-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված (նախաձեռնված) և Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործով (քրեական վարույթով) Խ.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերի՝ 25 միլիոն 409 հազար դրամ հարկերը չհաշվարկելու և պետական բյուջե չվճարելու համար:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հաստատել էր Խ.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

2024 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ քրեական հետապնդման վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Խ.Ա.-ն ազատվել էր քրեական պատասխանատվությունից, վարույթը կարճվել էր, իսկ դատախազի կողմից ներկայացված գույքային հայցը թողնվել էր առանց քննության:

2024 թվականի հունիսի 12-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Խ.Ա.-ի՝ հօգուտ պետության 25 միլիոն 409 հազար դրամ բռնագանձելու պահանջի մասին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031