Լրահոս
Օրվա լրահոսը

«Կատարում անցկացվող ջազի փառատոնին ենք բերել նաև մեր ստեղծագործությունները, մեկն իմն է, կոչվում է «Խաղաղություն» և շատ ակտուալ է էս պահին». Վահագն Հայրապետյան

Դեկտեմբեր 11,2024 11:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դաշնակահար Վահագն Հայրապետյանի “Armenian colors” տրիոն դեկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող Ջազի եվրոպական 8-րդ փառատոնին։ “Armenian colors” եռյակը գլխավորում էր Վահագն Հայրապետյանը, թավջութակահարը Արտյոմ Մանուկյանն էր, իսկ հարվածային գործիքների առաջ Կարեն Քոչարյանն էր։

Դոհայում անցկացվող ջազ փառատոնը կազմակերպում է «Կատարա» մշակութային հիմնադրամը, որի հետ գործակցությունը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը սկսել է 2024 թվականի մայիսից, երբ Հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանն այցելել էր Դոհա, այդ թվում՝ «Կատարա» մշակութային հիմնադրամ, հանդիպումներ ունեցել ղեկավար կազմի հետ։

«Դրան հաջորդել է վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերը «Կատարա» մշակությաին հիմնադրամի ղեկավարությանը այցելելու Հայաստան, մասնավորապես՝ «Իմ քայլը» հիմնադրամի կազմակերպած հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսին։ Հենց այդ այցի ընթացքում էլ ձեռք են բերվել մի շարք գործակցության պայմանավորվածություններ, որի արդյունքում, դեկտեմբերի 4-ից 8-ը Կատարում կայանալիք Ջազի եվրոպական փառատոնին հրավիրվել է նաև Հայաստանի ներկայացուցիչը՝ Վահագն Հայրապետյանի “Armenian colors” եռյակը»,- նշել է փառատոնի օրերին Կատարում գտնվող «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը։

Փառատոնը 8-րդն է, բայց Հայաստանն այս հարթակում առաջին անգամ է ներկայանում։ Սա բացառիկ հնարավորություն է ջազային լուծումներով համեմված հայկական երաժշտությունը ներկայացնել նոր երկրում, նոր հանդիսատեսի։

«Շատ ուրախ ենք ու հպարտ ենք, որ մեր եռյակով ներկայացնում ենք Հայաստանը։ Ես ինքս տարբեր հարթակներում միայնակ կամ ինչպես այս անգամ՝ բենդով, ներկայացրել եմ Հայաստանը, բայց սա այլ է, «Իմ քայլը» հիմնադրամի միջոցով այս անգամ հանդիսանում ենք նաև որպես Հայաստանի մշակութային դեսպան։ Քանի որ այս տարի Հայաստանում և ամբողջ աշխարհում նշվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակը, մենք մեզ հետ բերել ենք Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների մեր մշակումները՝ ջազային մեկնաբանությամբ, նաև բերել ենք մեր օրիգինալ ստեղծագործությունները, որից մեկը իմն է և կոչվում է «Խաղաղություն» և շատ ակտուալ է էս պահին»,- պատմել է դաշնակահար, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վահագն Հայրապետյանը։

Հայաստանը ներկայացնող բենդի ելութը տարբերվող ու բացառիկ էր. Արամ Խաչատրյան, Կոմիտաս, հեղինակային ստեղծագործություններ, բայց ջազի լեզվով, քանի որ Դոհայում հավաքվել էին հենց ջազի սիրահարները։ “Armenian colors” տրիոն, փակելով փառատոնը, արժանացել է հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին։ «Իմ քայլը» և «Կատարա» հիմնադրամների միջև գործակցությունը մեծ հեռանկարներ ունի և Ջազի փառատոնին Վահագն Հայրապետյանի տրիոյի մասնակցությունը միայն առաջին քայլերն են՝ շեշտել է Դավիթ Մկրտչյանը։

«Կատարա» մշակութային հիմնադրամում ամեն տարի անցկացվում են ավելի քան 600 տարբեր մշակութային միջոցառումներ, փառատոններ, ցուցահանդեսներ։ «Կատարա» մշակութային հիմնադրամն ամենամեծն է Կատարում և ծառայում է մեկ նպատակի՝ մարդկանց և երկրների կապը ստեղծել ու ամրապնդել ամենաարդյունավետ՝ մշակույթի և արվեստի միջոցով։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031