Երբ փոքր էի՝ այցելեցինք հայաշատ շրջան մը Լիբանանի մեջ՝ իմ հարեվանիս էի վստահուած այդ օրը: Տանտերը պատմեց, որ իր տղան բաժնուած է իր նշանածին հետ, եւ սկսավ բուռն բամբասել աղջկան. մեկ խոսքը իմ ականչներս սրեց՝ իմ այդ տարիքի երեխանները շատ «թիթիզ» կըլլան կերակուրի հանդեպ՝ կինը ըսավ, թէ տղան նշանածին տարեր է մի շքեղ րեստորան՝ ու աղջիկը ոչ մեկ ճաշ չի հավանելով միայն ձիթապտուղ պատուիրած է: Եւ սա ինքը տուավ բժշկական եզրակացութիւն՝ թէ աղջիկը հոգեկան հիվանդ է՝ ու ես ալ այդ մեկը ձանցավոր զգացի՝ իբր երեխայ՝ թէ շատ անգամ շատ մը ճաշեր չի հավանել՝ պարտավոր է հանդուրժուիլ: Տարիներով երկու բան կը մտածէի՝ թէ արթեո՞ք հնարավոր չէ ոեվէ ճաշ չի հավնիկ ամբողջ ճաշարանէ մը՝ եւ երկրորդ` այս ինչ վատ ե մեր ազգը՝ հենց որ անկարող ըլլանք համաձայնիլ՝ դիմացինը իսկույն կը վերածուի հրեշի մեզ համար, ես եթէ սովորական հասարակ կեանքին մեջ այն կը վերածուի բամբասանքի: Քաղաքական կեանքին մեջ ավելի դաժան է արձագանկը՝ քանի որ կը վերածուի անխնայ արշավի:
Հովիկ Աղազարյանի պարագան ցույց կույ տայ մեր ազգին խորքային տագնապը. բոլորիս հետ սա պատահած է՝ երբ քաղաքական գիծի մը հավատարիմ ես եւ այդ հովանոցին ներքեվ՝ այնտեղ հրեշտակ ես՝ իսկ երբ օր մը ճանապարհները չի համընկնին կը դառնաս սատանայ՝ հրեշ՝ գործակալ՝ ագենդ՝ հոգեկան հիվանդ՝ աննորմալ՝ խենդուկ՝ տարօրինակ: Բայց հարցումը կը մնայ նույնը՝ եթէ այդ բոլորը էիր՝ ինչպես է որ զգայուն առաքելութիւններ կը վերցնեիր այդ ուժերուն համար:
Ես Հովիկ Աղազարյանին կարող եմ հասկնալ: Այն ալ զոհ գնաց այն նույն քաղաքական հոսանքին սեվ աչքերուն համար՝ ես ալ անձնապես կրած եմ նույն դաժան հետեվանքները նույն աչքերուն համար՝ իմ ընկերներուս կեսը ինծի այսօր չի բարեվեր՝ մեկ մասը կը հայհոյէ ալ՝ ատեն-ատեն այդ բոլորը կը ճաշակեմ՝ պարզապես որովհետեվ 20 տարուայ քաղաքական զինակիծ գաղափարակիցներս՝ հարազատներս ընտրեցին նոր բարեկամ մը որուն համար խնդիռ չի տեսան զոհել իրենց կարեվոր բարեկամներ՝ հավատարիմ ու անկեղծ՝ փորձուած:
Իսկ այսօր՝ մեզ համար դժուար կըլլայ հավատք ընծայել Քաղաքացիական պայմանագիրի արշավին՝ երբ տարիներով Աղազարեանն իրենց առաջատարն էր ու ընդդիմութեան հարուածները ինքը կը դիմակայեր:
Կարդացեք նաև
Թէ Քաղաքացիական պայմանագիրի մետիանեւ, թէ պարոն Աղազարեանը՝ իրենց իրարու հանդեպ ըսածները դժուար թէ լուռջի առնենք:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
Լիբանան, բլոգեր
«Առավոտ» օրաթերթ
10.12.2024