ԱՄՆ Պետքարտուղարության՝ թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին 2024 թվականին ճանաչել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարներից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորագույն գործիք կիրառելու համար:
Ինչո՞վ է արժանացել Գալյանն այս մրցանակին, եթե հայտնի է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով արդյունքները չնչին են` 4 տարում նրա ղեկավարությամբ «553 ուսումնասիրություն» է իրականացվել, դրանցից 172 անձի վերաբերյալ դատարան է ներկայացվել 116 հայցադիմում, եւ միայն 4 գործով կան առաջին ատյանի վճիռներ` հօգուտ ՀՀ-ի, որոնք դեռեւս օրինական ուժի մեջ չեն մտել, այսինքն՝ բողոքարկվել են։
Գալյանի եւ իր թիմի կողմից ուսումնասիրությունների հետեւանքով դատարաններում քննվող գործեր ունի նաեւ փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը: Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ արժանի՞ էր Գալյանը նման մրցանակի։ Փաստաբանը նախ շնորհավորեց Սրբուհի Գալյանին՝ մրցանակի համար, ապա նշեց․ «Իրականում, եթե լրիվ արդար ենք լինում եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին ենք խոսում, պետք է գնահատվի, թե ընդհանրապես դատախազությունը գործող իշխանության ներկայացուցիչների դեմ, խոսքը վարչապետ, վարչապետի կին, նախարարներ…, քանի՞ գործ է հարուցել, խոսքը գնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական անդամների մասին, որոնց վերաբերյալ կոռուպցիոն դեպքերի քանակը բավականին շատ է, առնվազն ԶԼՄ-ներում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բազմաթիվ դեպքեր, խնդիրներ է տեսել եւ բարձրաձայնել, գնումների ոլորտում բավականին խնդիրներ կան, որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքարի կոնտեքստը չի կարող գնահատվել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի շրջանակներում՝ «լիազորությունների իրականացմամբ»»։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: