Լրահոս
Օրվա լրահոսը

Անպատասխան են թողնված վարչապետին, ՄԻՊ-ին հասցեագրված բողոքներս

Դեկտեմբեր 11,2024 14:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հասցեիս չգրանցված 59քմ եւ 244.44քմ տարածքների պետական գրանցման պահանջի մասին

Տարածքների գրանցման պահանջս մերժվել է վարչական դատարանի Հ.Վ.Դ 1517/05/22 գործով կայացված 26.11.2024թ. վճռով, որը հրապարակվել է 02.12.2024թ.-ին: Ֆիրդուսի 33 թաղամասում օրենքի կոպտագույն խախտումներով 2007թ.-ից օտարվում է թաղամասի սեփականատերերի անշարժ գույքը, իշխանական կոռուպցիոներների շահերը բարելավելու համար: Կատարվում է ապօրինություն:

Ֆիրդուսի 33 թաղամասը 2007թ.-ին ՀՀ կառավարության 108-ն որոշմամբ ճանաչվեց հանրային գերակա շահ: Անցել է հ.108-ն որոշման յոթ տարվա ժամկետը։ Ֆիրդուսի 33 թաղամասի սեփականատերերին 2007թ.-ին հնարավորություն տրվեց Եվրոպական կոնվենցիայի պահանջի համաձայն վերականգնել իրենց սեփականության իրավունքը չգրանցված անշարժ գույքերի նկատմամբ։ Մինչդեռ հասցեիս չգրանցված 59քմ եւ 244.44քմ տարածքների նկատմամբ քաղ. Վարյա Սաֆարյանի /մորս/ սեփականության իրավունքի վերականգնման հարցը մերժվեց քաղաքապետարանի կեղծիքներով կազմված գրություններով: Գրություններում նշված կեղծիք հանդիսացող 1954թ. գույքաթերթը քրեորեն պատժելի արարք է՝ համաձայն «ՏԱ մասին» օրենքի: Գրություններով անտեսված է հասցեիս կադաստրային գործի հիմք հանդիսացող, իրավունք հաստատող 1928թ. գույքաթերթը եւ գույքաթերթում գրանցված 1934թ. պետ. նոտարի հ.409 գրությունը: Չգրանցված 59քմ եւ 244.44քմ տարածքիս հարցով քաղաքապետարանը կեղծել է կադաստրային քարտեզը՝ հասցեիս չգրանցված 244.44քմ տարածքս գնահատելու համար որպես ընդհանուր օգտագործման տարածք:

Հասցեիս 244.44քմ տարածքում կադաստրային քարտեզում գույքագրվել է գոյություն չունեցող Ֆիրդուսի 9 հասցեի տունը (որը հասցեիս 244.44քմ տարածքից գտնվում էր 100մ հեռավորության վրա)։ Քաղաքապետարանը կեղծիքներով խախտել է քաղաքացի Վարյա Սաֆարյանի օրինական իրավունքը չգրանցված 59քմ եւ 244.44քմ տարածքների նկատմամբ։

2018թ. հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկատարեց իր խոստումները, մենակ թողեց օտարման գոտու բնակչին, որի արդյունքում հասցեիս չգրանցված 59քմ ցանկապատված տարածքս քաղաքապետարանի որոշմամբ գաղտնի հատկացվեց «Էլիտ-Հոլդինգ» ՍՊԸ-ին։ Վերջինիս կողմից հասցեիս 59քմ տարածքում գաղտնի կատարվեց քանդման, այնուհետեւ փորման աշխատանքներ, որի վերաբերյալ 03.04.2024թ. հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, որին ընթացք չտրվեց, թողնվեց անհետեւանք։ 59քմ տարածքիս հետ կատարված ապօրինությունը վերահսկվում է Երեւանի քաղաքապետ Տ.Ավինյանի կողմից եւ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանի կողմից։

Հասցեիս ցանկապատված 59քմ տարածքիս հետ կատարվածը փաստում է, որ ՀՀ կառավարությունը հանձնառու չէ կատարելու բնակչի սեփականության իրավունքի պաշտպանությունը։ Այդպիսով, Հայաստանը չի կատարում ԵԽԽՎ-ի ընդունած Հայաստանի ստանձնած պարտավորությունների բանաձեւը։

Հասցեիս չգրանցված 59քմ եւ 244.44քմ տարածքներիս հարցով դիմել եմ ՄԻՊ-ին՝ տիկ. Ա. Մանասյանին։ ՄԻՊ-ը չի կատարել պաշտպանի իր աշխատանքը մարդու իրավունքների երաշխավորման հարցում։ Անպատասխան է թողնված ՄԻՊ-ին հասցեագրված բողոքներս։ ՄԻՊ-ին հասցեագրված բողոքներով խնդրել եմ կայացնել 59քմ եւ 244.44քմ տարածքների նկատմամբ քաղ. Վ. Սաֆարյանի իրավունքի խախտման մասին որոշում՝ հաշվի առնելով իրավունք հաստատող փաստաթղթերը՝ 1928թ. գույքաթերթը եւ գույքաթերթում գրանցված 1934թ. պետ. նոտարի հ.409 գրությունը, որին համապատասխան կազմված հասցեիս տնատիրության հողամասի 20.07.2017թ. հատակագիծը կազմված է մասնագետի կողմից։

Հասցեիս չգրանցված 59քմ եւ 244.44քմ տարածքների հարցով 03.11.2021թ., 06.11.2021թ. բողոքներս եւ 30.12.2021թ. դիմումս քաղաքապետարանում թողնվել է անպատասխան։ Երեւանի քաղաքապետարանի էլեկտրոնային հարթակի որոնման արդյունքով բողոքներիս, դիմումիս վերաբերյալ նշված է. «Նման պետական մարմին չի գտնվել»։

Ելնելով վերոգրյալից՝ դիմում եմ նաեւ Ձեզ, պրն. Մանուկյան (Բողոքն ուղարկվել է նաեւ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին) վստահելով եւ հավատալով, որ կօգնեք առաջացած հարցիս լուծմանը։ Հաշվի առնելով, որ չգրանցված տարածքներիս հարցով վարչական դատարանի վճիռներով արդարադատություն չի իրականացվել, անտեսվել են գործի հանգամանքները։ Տարածքներիս հարցով վճիռ կայացրած դատավորներին պետք է հեռացնել դատական համակարգից։

«Չկա արդարացի վերաբերմունք գործող վարչախմբի կողմից, որի արդյունքում մենակ եմ մնացել հասցեիս չգրանցված տարածքների հարցով քաղաքապետարանի 2007-ին ստեղծած կեղծիքների հետ:

Հավատացի վարչապետ Ն. Փաշինյանին եւ խաբվեցի: Փաշինյանին հասցեագրված բողոքներս՝ կապված հարցիս հետ, թողնվել է անհետեւանք:

Խնդրում եմ օգնել առաջացած չգրանցված տարածքներիս պետական գրանցման հարցի լուծմանը:

ՀՀ քաղաքացի

Անահիտ ՍԱՖԱՐՅԱՆ

ք. Երեւան, Հանրապետության նրբ. 8ա

«Առավոտ» օրաթերթ
10.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031