Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի համար է պետք «պրայմերիզ» թատրոնը

Դեկտեմբեր 11,2024 10:00

Գյումրիում «պրայմերիզ» անցկացնելը ծայրից ծայր դերասանություն է եւ երեսպաշտություն. բացառված է, որ այնտեղ քաղաքապետ դառնա իշխանությանը ոչ ձեռնտու որեւէ անձնավորություն: Որովհետեւ բացառված է, որ տեղական կամ համապետական մակարդակով Հայաստանում իշխանություն փոխվի ընտրությունների միջոցով: Վանաձորում ընտրություններում հաղթել էր Մամիկոն Ասլանյանը, բայց նրան թույլ չտվեցին ստանձնել պաշտոնը՝ իսկույն քրեական գործ հարուցեցին: Երեւանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն, չնայած մեծամասնություն չէր հավաքել, սակայն ոչ բարդ մանիպուլյացիաների եւ շանտաժի միջոցով, այնուամենայնիվ, քաղաքապետ է դարձել ՔՊ-ականը:

Այնպես որ, վստահ եղեք՝ եթե Գյումրիի «պրայմերիզում» հաղթի այն թեկնածուն, որն այս կամ այն պատճառով դուր չի գալու Փաշինյանին, նրան «արանքից հանելու» 1000 ձեւ կա: Հապա ինչի՞ համար է պետք այս ամբողջ թատրոնը: Նույն նպատակով, ինչի համար ընտրություններ են անցկացվում Ռուսաստանում, Բելառուսում, Ադրբեջանում կամ, ասենք, Թուրքմենստանում կամ Ուզբեկստանում:

Ավտոկրատիան սիրում է «լեգիտիմության» շղարշը: Ներկայիս վարչապետն, իհարկե, կարող է իրեն հռչակել Հայաստանի «ցմահ թագավոր», եւ արեւմտյան համապատասխան կառույցները կշարունակեն փառաբանել մեր «ժողովրդավարությունը» եւ «կոռուպցիայի դեմ պայքարը»: Բայց դա կզրկի ՔՊ-ականներին իրենց ճառերի ամեն մի նախադասության մեջ արտաբերել «ժողովուրդ» բառը:

Այդ իրավիճակը ստիպում է նաեւ վերանայել «ընդդիմություն» հասկացությունը: Դասական իմաստով, դա մարդկանց կազմակերպված խումբ է, որը պայքարում է իշխանության համար եւ հնարավորություն ունի այդ իշխանությունը ստանալու: Հայաստանի դեպքում բացակայում են կա՛մ երկու բաղադրիչներն էլ, կա՛մ դրանցից գոնե մեկը (հնարավորությունը):

Փաշինյանն էլ 2018 թվականին ընդդիմություն չէր, նա փողոցներում «կիպիշ» անող պոպուլիստ էր, որը

1/ իր ճառերով շահեց լյումպենի սիրտը,

2/ աջակցություն ուներ թե՛ Ռուսաստանից, թե՛ Արեւմուտքից:

Եթե վաղը հայտնվի որեւէ տաղանդավոր պոպուլիստ, որը կբավարարի այս երկու պայմաններին, նա էլ կարող է հաջողություն ունենալ: Ուրիշ հարց, թե ում է դա պետք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գյումրիի նախնական ընտրությունների վերաբերյալ լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Պարոն Աբրահամյան, եթե Փաշինյանը հեղափոխության ժամանակ ուներ նաև Ռուսաստանի աջակցությունը, ապա ինչու՞ էիք Դուք 2018-ին գրել «Աշխարհաքաղաքական բաղադրիչ չկա» հոդվածը։ 👇
    https://www.aravot.am/2018/04/19/950618/

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031